երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն վստահ է, որ առաջիկայում կհաջողվի  լուծել գերիների վերադարձի հարցը. Լավրովը՝ Փաշինյանին

ՌԴ-ն վստահ է, որ առաջիկայում կհաջողվի լուծել գերիների վերադարձի հարցը. Լավրովը՝ Փաշինյանին

Ռուսաստանը վստահ է, որ առաջիկայում կհաջողվի լուծել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ գերեվարված անձնաց վերադարձի հարցը: Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Լավրովն ասել է, որ  Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, շարունակում է կողմ հանդես գալ բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտին հասցնելուն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշանական, հուզական նշանակությունը և վստահ ենք, որ կկարողանանք առաջիկայում լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի մյուս բոլոր հարցերում վերջնական կարգավորման հարցում: Աջակցելու ենք այդ հարցերի կարգավորմանը՛՛:

  • Կիսվել: