երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ն ու Իրանը կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

ՌԴ-ն ու Իրանը կքննարկեն ԼՂ հիմնախնդիրը

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 23-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ բարձրաստիճան ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և երկու երկրների համընդհանուր շահերին վերաբերող խնդիրներ, այդ  թվում՝ Սիրիային, Աֆղանստանին վերաբերող  թեմաներ, ինչպես նաև՝ Պարսից ծոցում տեղի ունեցող  վերջին զարգացումները:

 

  • Կիսվել: