ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. Կոպիրկին

ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. Կոպիրկին

Մոսկվային անհանգստացնում են տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը, «Իրավունք» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը չի բխում Ռուսաստանի շահերից։

«Եթե տարածաշրջանում գործենք դիմակայության տրամաբանությունից ելնելով` ապա կաղավաղվվեն բուն նպատակներն ու աշխատանքի մեթոդները։ Դա, իմ կարծիքով, լուրջ խնդիրներ է ստեղծում իրական կարգավորման տեսանկյունից, որը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից, այլ ոչ թե տարածաշրջանին խորթ աշխարհաքաղաքական նկրտումներով առաջնորդվող արտաքին ուժերի շահերից», - նշել է Կոպիրկինը։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորմանը վաշինգտոնյան հարթակի միացումը Ռուսաստանին բանակցային ուղուց դուրս մղելու ԱՄՆ փորձերի համատեքստում է:

 

  • Կիսվել: