ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«ՌԴ-ն մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»․ Մոսկվան անընդունելի է համարել Փաշինյանի հայտարարությունները

«ՌԴ-ն մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»․ Մոսկվան անընդունելի է համարել Փաշինյանի հայտարարությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ, ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական ​​աղբյուրը։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք գնահատվում են անընդունելի՝ իրենց տոնով ու բովանդակությամբ և որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վա բարդելուն»,- ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։

Փորձ է արվում Ռուսաստանին արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երևանն օգտագործելով որպես այդ նպատակի իրականացման միջոց, հավելել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

«Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»,- ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։

  • Կիսվել: