հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային առաջընթացի հույս ունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի առաջընթացին կնպաստի ամենաբարձր մակարդակով եռակողմ բոլոր համաձայնագրերի կյանքի կոչումը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից մինչև 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համաձայնագրերը, որոնք ձևավորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհային քարտեզը» ,- նշել է նա։

«Մենք, մասնավորապես, ակնկալում ենք փուլային առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և մարդասիրական խնդիրների լուծումը», - հավելել է Գալուզինը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: