չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ն և Հայաստանը դաշնակցային հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ ցանկություն ունեն. Մատվիենկո՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ՌԴ-ն և Հայաստանը դաշնակցային հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ ցանկություն ունեն. Մատվիենկո՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցություններից հետո Մոսկվայում ստորագրված փաստաթղթերի սոլիդ փաթեթը վկայում է երկկողմ բազմապլանային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու փոխադարձ ցանկության մասին։ Այս մասին ապրիլի 20-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Մատվիենկոն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ և հիմնված են Ռուսաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ պատմական կապերի վրա։
 
Պայմանագրերից մեկը վերաբերում է ապագայում առանց սահմանափակումների ներքին շուկայի ստեղծմանը և երկու երկրների ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը։

Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին՝ Մատվիենկոն նշել է դրա հաջող զարգացումը. ապրիլի 21-ին Երևանում տեղի կունենա ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ այցը համընկել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։

«Այս 30 տարիների ընթացքում մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացել են։ Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և այս տարեդարձը լավ առիթ է վերլուծելու մեր կատարած աշխատանքը»,- ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: