ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում. Տիգրան Աբրահամյան

ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք այսքան ուշադիր չէի հետևել, լրահոսը այսքան չէի թերթել։

Բայց ինչ արած, Արցախում տեղի ունեցողի համապարփակ տեղեկատվություն հիմնականում այստեղ եմ գտնում։

Բնակարանաշինության ծրագրերից՝ առողջապահական ծրագրեր, հումանիտար օժանդակությունից՝ ականազերծման աշխատանքներ։

ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում, ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում»:

  • Կիսվել: