կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Միամիտ է կարծել, որ Ռուսաստանը ԼՂ—ում կլուծի բոլոր հարցերը և միանգամից․ Կլիմով

Միամիտ է կարծել, որ Ռուսաստանը ԼՂ—ում կլուծի բոլոր հարցերը և միանգամից․ Կլիմով

ԼՂ–ում իրավիճակը այսօր չի ստեղծվել, և Ռուսաստանի պատասխանատվությունը համեմատել չի կարելի հակամարտության այդ գոտու մյուս կողմերի պատասխանատվության հետ։ Այս մասին Russia Today գործակալության տեսաուղերձի ժամանակ հայտարարել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։

«Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան ԼՂ–ում իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, բայց միամիտ է կարծել, որ նա կլուծի բոլոր հարցերը և միանգամից։ Ես չէի ցանկանա, որ ԼՂ–ում իրավիճակի պատասխանատվությունը բարդվի բացառապես Ռուսաստանի վրա։ Այդ մոտեցումը խանգարում է տրամաբանորեն դատելուն և խելամիտ որոշումներ կայացնելուն։

Մոսկվան ամենից քիչն է շահագրգռված սեփական սահմանների մոտ պատերազմով, իսկ անցած տարի հենց Ռուսաստանն է արագության և արդյունավետության առումով աննախադեպ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու հարցում։ Եվ այն, որ այսօր այնտեղ պատերազմ չկա, 99,9%–ով Մոսկվայի վաստակն է»,- ասել է Կլիմովը։

Ըստ ռուս խորհրդարանականի՝ պայմանավորվածությունների վերաբերյալ դժգոհություններ կան, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լուծել հետպատերազմյան խնդիրները. դրանք և՛ գերեվերված անձանց, և՛ ականապատ դաշտերի հետ կապված խնդիրներն են։

Ինչ վերաբերում է ԼՂ–ում ռուս խաղաղապահների ներկայությանը, ապա, ըստ քաղաքական գործչի, զորակազմը կմնա այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ պետք է։

 



  • Կիսվել: