ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարն իր անհանգստությունն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարն իր անհանգստությունն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ

ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան  հայտարարություն է տարածել ՌԴ-ում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպերի կապակցությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Խորը անհանգստացած եմ հուլիսի 24-ին ադրբեջանցի և հայ ժողովուրդների ներկայացուցիչների միջև Մոսկվայում բռնկված անկարգությունների առնչությամբ:

Էթնիկ պատկանելության պատճառով ատելության և ֆիզիկական բռնության հրահրումն անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ, այն խաթարում է միջազգային համընդհանուր և տարածաշրջանային գործողություններում ամրագրված մարդու և քաղաքացիական իրավունքների և ազատությունների հիմքերը և կարող է հանգեցնել դրանց զանգվածային խախտումների և անուղղելի կորուստների:

 Ես հակամարտության բոլոր կողմերին կոչ եմ անում վեճերը լուծել առկա իրավական մեխանիզմների շրջանակում, ինչպես նաև պատրաստակամություն եմ հայտնում շփվել իմ գործընկերների`ԱՀ օմբուդսմեն Ա.Ալիևայի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանի հետ, և անհապաղ միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նրանց հայրենակիցների իրավունքները և ազատությունները»:

  • Կիսվել: