ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ֊ից ժամանած նյարդավիրաբույժը Ստեփանակերտում խորհրդատվություն և բուժմիջամտություններ կիրականացնի

ՌԴ֊ից ժամանած նյարդավիրաբույժը Ստեփանակերտում խորհրդատվություն և բուժմիջամտություններ կիրականացնի

Սեպտեմբերից 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):

Այս մասին  տեղեկացնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ խորհրդատվության կարիք ունեցողները ցանկալի է ներկայանան արդեն կատարված հետազոտությունների պատասխաններով:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-13-50 հեռախոսահամարով: Իսկ այլ հարցերի դեպքում՝ զանգահարել Առողջապահության նախարարությունում գործող 30 03 թեժ գծին։

  • Կիսվել: