ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ-ի հետ չվերթների վերսկսման առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել. Նիկոլ Փաշինյան

ՌԴ-ի հետ չվերթների վերսկսման առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել. Նիկոլ Փաշինյան

Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ ու պատասխանել նրանց տարբեր հարցերի:

Շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը մտել է խանութներից մեկը և հետաքրքրվել առևտրի հետ կապված խնդիրներից: Խանութի վաճառողը նշել է, որ վերջին շրջանում առևտուրը նվազել է մոտ 20 տոկոսով:

 

«Երբ Ռուսաստանի հետ չվերթները բացվեց, առաջին օրը ավելի շատ մարդ եկել է, քան գնացել: Հիմա շատ մարդ կա, որ Ռուսաստանում աշխատում են և նրանք մեկ տարի է չեն եկել: Հիմա մտածում ենք, որ այդ կանոնավոր չվերթները բացվեն, կսկսեն գալ ու գումար կծախսեն»,- ասել է Փաշինյանը:

  • Կիսվել: