երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակով լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում. Արսեն Թորոսյան

ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակով լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում. Արսեն Թորոսյան

Ադրբեջանական զինված միավորումները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, և դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերոջ և գործընկերների հետ համագործակցության, նաև՝ մեր ԶՈՒ աշխատանքի արդյունքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի և աշխատանքի ինտենսիվության վրա:

«Մեր անվտանգային համակարգում միակ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ ամենաբարձր մակարդակով լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում: Նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ, որի հավանականությունը դեռ կա, տարածաշրջանում ոչ մեկին պետք չի»,- ասաց Թորոսյանը։

  • Կիսվել: