չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ-ի և Թուրքիայի բախմանը խոչընդոտում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազան. Կոնովալով

ՌԴ-ի և Թուրքիայի բախմանը խոչընդոտում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազան. Կոնովալով

Ռուս փորձագետ Իվան Կոնովալովը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի խորհրդական Մեսութ Խակկիի խոսքերին, թե Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի դեմ պատերազմին, նշել է, որ հնարավոր են բախումներ Իդլիբում, սակայն բացառվում են լայնածավալ ռազմական գործողությունները:

Նա ասել է, որ թուրքերի վարած քաղաքականությունից դեռ տուժել են միայն թուրքերը: Փորձագետը, մասնավորապես, նշել է. «33 զոհերը զգալի կորուստ են, ընդ որում՝ ակնհայտ է, որ Թուրքիան թաքցնում է զոհերի իրական թիվը: Եթե ռուսների հետ ողբերգական դեպք տեղի ունենա, Ռուսաստանը ստիպված կլինի պատասխան հակահարված տալ: Բայց Թուրքիան դա նույնպես հասկանում է, ուստի ամեն կերպ խուսափում է դրանից»

Կոնովալովը կարծում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններում նշանակալից դեր ունի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազան: Նա այս առնչությամբ ասել է. «Այդ ռազմակայանի առկայությունը հենց երաշխիք է, որ գործը չի հասնի հակամարտության: Իհարկե, բազան զսպող գործոններից մեկն է»:

  • Կիսվել: