ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ի ցանկացած սայթաքում ուղիղ ձեւով անդրադառնալու ՀՀ-ի վրա. Փորձագետներ

ՌԴ-ի ցանկացած սայթաքում ուղիղ ձեւով անդրադառնալու ՀՀ-ի վրա. Փորձագետներ

Մենք մերժում ենք ամբողջ աշխարհում, դժբախտաբար այսօր նաեւ Հայաստանում տարածվող ռուսաոբիան, բայց ի տարբերությունն ռուսաֆոբիա հրահրողների մենք երբեք արեւմտաֆոբիա չենք հրահրում։ Այո, կան խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է քննարկվեն հնարավորինս պրագմատիկ դաշտում առանց ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու, ինչը մեղմ ասած ծայրահեղական եւ չափազանց վտանգավոր: «Հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները. նոր հնարավորություններ եւ/կամ նոր սպառնալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան Ալեքսանդր Սաֆարյանը։

ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն էլ անդրադարձավ Ռուաստանին՝ պատերազմը չկանգնեցնելու մեջ մեղադրողներին, վստահեցնելով, որ ՌԴ-ն այսօր երկրորդ ճակատ բացել չի կարող եւ, որ պետք է ամեն բան անենք նոր պատերազմը կանխելու համար։ Նա, մասնավորապես, նկատեց․ «ՀՀ-ն այսօր իր բոլոր ռեսուրսներով՝ տնտեսական, ռազմական, դիվանագիտական, ի վիճակի չէ դիմագրավել թուրք-ադրբեջանական ագրեսիային, որի թիկունքում կանգնած է առաջին հերթին արեւմուտքը։ Բայց մեղադրել ՌԴ-ին պատերազմը չկգանցնելու մեջ, երբ ինքնդ չես հայտարարում ագրեսիայի մասին, չես մտցնում ռազմական դրություն, մեղմ ասած անտրամաբանական է: Սրա նպատակը՝ հակառուսական տրամադրություններ ձևավորելն է։ Հաջորդ, Ռուաստանը չի բացելու այսօր երկրորդ ճակատ Թուրքիայի դեմ, ինչքան էլ ռուս-թուրքական հարաբերություններում խորը հակասություններ լինեն։ Մեզ հայերիս եւս ձեռք չի տալիս, որ այսօր ՌԴ-ն եւ Թուրքիան իրար հետ ռազմական բախում սկսեն, որովհետեւ դա լինելու է մեր տարածքի վրա եւ մեր ժողովրդի հաշվին։ Եվ անկախ նրանից, թե ով կհաղթի, մենք կտուժենք»:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունն էլ խորհուրդ տվեց ՀՀ-ում կատարվող իրողություններին նայել աշխարհաքաղաքական խորապատկերի համատեսքստում․ «Մենք պետք է կարողանանք ադեկվատ գնահատել իրողությունները, ոչ մաիյ լոկալ Հայաստանի մակարդաով։ Այսօր աշխարհում ընթանում է համաշխարհային պատերազմ։ Եվ եթե խոսենք Հայաստան սուբյեկտի մասին, ապա պետք է հասկանանք, որ ՀՀ-ն այսօր գտնվում է «գրավյալ երկրների» ցանկում, որովհետեւ այն գրավվել է գունավոր հեղափոխության տեխնոլոգիաների միջոցով՝ 2018-ին»։

Միջազգայնագետ Գրիգորի Բալասանյանն իր հերթին նշում է, որ հայ-թուրքական կարգավորման բանալին պետք է փնտրել Մոսկվայում․ «Մենք արցախյան առաջին պատերազմը հաղթել ենք Խորհրդային Հայաստանի պետական կառավարման համակարգով, երկրորդ պատերազմը պարտվել ենք անկախ Հայաստանի պետական կառավարման համակարգով, ցավոք սրտի։ Այսինքն մենք կառավարման համակարգը փոխելու խնդիր ունենք ամբողջությամբ։ Այսինքն մենք պետք է վերաիմաստավորենք ապագա Հայաստանի առաջնահերթությունները»։

Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերները հաղթահարելուն ուղղված քայլերին, ապա, ըստ փորձագետի, դրա միակ լուծումը «3+3» ձեւաչափն է: «Այսինքն մեր խնդիրները պետք է լուծենք մեր տարածաշրջանի շրջանակներում , մենք պետք է հասկանանք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում»,- նկատում է նա։

Ռազմական փորձագետ Գեւորգ Գրիգորյանն էլ կարեւորեց ազգային շահի կարեւորության հանգամանքը․ «Որպեսզի ունենանք տնտեսություն, պետք է ունենանք պետականություն, եթե չունենք ոչինչ, ապա մենք ոչինչ ենք։ Բոլորը խոսում են պատերազմի մասին, բայց ոչ ոք չի գիտակցում, որ այդ պատերազմը չի լինելու մեկիս բակում կամ մեկիս գյուղում, այդ պատերազմը լինելու է կործանար մեր պետականության համար։ Իսկ ինչ ենք մենք անում` միայն խոսում ու քննարկում ենք, իսկ երբ պետք է հստակ քայլեր իրականացնենք։ Ու ցանկացած ժամ, օր կորցնելը կործանարար է լինելու մեր պետականության համար, եթե օր առաջ չսթափվենք։ Իսկ սթափվելու համար պետք է լինենք միասնական, որպեսզի կարողանանք դիմակայել ցեղասպան թուրքին»։

Քննարկման ներկա բոլոր փորձագետները միակարծիք էին մեկ հարցում՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ-ում կանխվի ռուսաֆոբիան, քանի որ ՌԴ-ի ցանկացած սայթաքում ուղիղ ձեւով անդրադառնալու ՀՀ-ի վրա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: