չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ և ՀՀ ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՌԴ և ՀՀ ԱԽ քարտուղարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:

Զրույցի ընթացքում Ա. Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Մասնավորապես նշել է, որ ռազմական գործողությունները ընթանում են Հայաստանի սուվերեն տարածքում և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը:

Նիկոլայ Պատրուշևը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շուտ կլիցքաթափվի և որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել համապատասխան աջակցություն հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման համար:

ԱԽ քարտուղարները՝ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը, քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ հանդիպման օրակարգային հարցեր:

  • Կիսվել: