շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ բանակցային ակտիվությունը նվազել է, փոխարենն ակտիվ են արևմտյան հարթակները. Փաշինյան

ՌԴ բանակցային ակտիվությունը նվազել է, փոխարենն ակտիվ են արևմտյան հարթակները. Փաշինյան

 ՌԴ բանակցային ակտիվությունը որոշակիորեն նվազել է, և դա ոչ թե այն պատճառով է, որէլ չեն ուզում, այլ որովհետեև Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված այն ամբողջ էներգիան ու ժամանակը, որ կարող էին ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հիմա չեն կարող։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
 
«Վերջին տարիներին արևմտայն հարթակները, որտեղ ես բանակցել եմ, դրանք են գերակշռել, սակայն դա նրանից չէ, որ ուզել ենք` ՌԴ–ն դուրս մղվի բանակցություններից, ուղղակի այլ օբյեկտիվ հանգամանքներ են ստեղծվել։ Ես շատ բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը, քանի որ իրոք շատ լուրջ ջանքեր են անում խաղաղության պայմանագիրն իրականություն դարձնելու համար»,– նշեց նա։
Ըստ նրա` Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ՀՀ ընթացիկ իրավիճակի հետ կապված ներդաշնակեցման միտումներ կան։

  • Կիսվել: