չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը ժամանել է Երևան

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը ժամանել է Երևան

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բրոտնիկովն ուրբաթ վաղ առավոտյան ժամանել է Երևան։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«ԱԴԾ ղեկավարն արդեն Երևանում է, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը»,- հավելեցին ԱԱԾ-ից։ 

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված:

Նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:

  • Կիսվել: