շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Կապանի քաղաքապետի հետ քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները Կապանի քաղաքապետի հետ քննարկել են գլխավոր հյուպատոսության բացման հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ՝ քննարկելու Կապանում գլխավոր հյուպատոսություն բացման հարցը։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից, Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը ՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու և Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ առաջատար խմբի շփումներն ընդլայնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար:

Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները:

Ընդգծվել է ռուսական քաղաքների հետ սերտ կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։

  • Կիսվել: