կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանում և Հայաստանում ձերբակալված քաղաքացիների փոխանակումը

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանում և Հայաստանում ձերբակալված քաղաքացիների փոխանակումը

Այս տարվա հունիսին Կարմիր խաչի աջակցությամբ հայրենիք են վերադարձել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Պաշտոնյան մեկնաբանել է ռուսական կողմի դիրքորոշումը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված անձանց փոխանակման թեմայով՝ նշելով, որ այդ հարցը մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում:

«Այդ թեման միշտ գտնվում է բանակցությունների օրակարգում: Մասնավորապես, այդ հարցին նվիրված է եղել այս տարվա ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսասատանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ սկզբունքով միջոցառումներ ձեռնարկել՝ երկու կողմում ձերբակալության մեջ գտնվող անձանց մոտ բարեկամներին թողնելու համար։

Մենք ողջունում ենք այդ չափազանց կարևոր ակցիան և այն դիտարկում որպես առաջին քայլ՝ ուղղված ձերբակալության մեջ գտնվող անձանց տառապանքների թեթևացմանը: Կարող եմ ասել, որ աշխատանքներ են տարվում նաև մյուս ձերբակալվածների հարցով: Եթե պայմանավորվածութուն ձեռք բերվի մենք դրան անպայման կաջակցենք»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: