երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ

Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց փոքր հայրենիք եւ Երևանը չի վիճարկի նրանց` Ղարաբաղում ապրելու իրավունքը։

«Ձեր հարցի պատասխանը տրված է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մասնավորապես, 7-րդ կետն ուղիղ մեջբերում է. «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության եւ կառավարման ներքո։ Ավելացնելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: