երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով Ադրբեջանի միանալու հնարավորությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով Ադրբեջանի միանալու հնարավորությունը

Ադրբեջանը դեռեւս դիտորդի կարգավիճակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հայտ չի ներկայացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը, հայտնում է TASS-ը։

"Կարող եմ միանգամից նշել, որ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից ձեռնարկվել է թափանցիկության բարձրացման կուրս, այդ թվում տեղեկատվական ոլորտում, և կազմակերպության արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ", - ասել է նա, - Ընդունվել են փաստաթղթեր, որոնք հնարավորություն են նախատեսում ՀԱՊԿ-ի գործունեությանը ներգրավել տարբեր շահագրգիռ երկրների՝ որպես գործընկերներ կամ դիտորդներ: Նման որոշումները, ինչպես հայտնի է, ընդունվում են կոնսենսուսով։ Ադրբեջանի կողմից նման հայտ մինչ օրս չի ներկայացվե"։

Ինչպես նշել է Բիկանտովը, ՌԴ-ն հուսով է, որ "այլ պետությունների եւ միջազգային կառույցների հետ իրավահավասար եւ կառուցողական համագործակցության զարգացումը կնպաստի վստահության բարձրացմանը եւ անվտանգության ամրապնդմանը ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում գտնվող տարածքում":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: