երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում բողոքի ակցիաների մասին

Եթե խոսում ենք Հայաստանում վիճելի հարցերի` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա ազդեցության մասին, ապա խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ երկրի ղեկավարության հայտարարությունների ընկալման մասին է: Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։

Նրա խոսքով, Մոսկվան շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և խաղաղ զարգացմամբ։

«Երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական երկխոսության վրա այս գործընթացների ազդեցության հնարավորությանը, խոսքը ոչ թե պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - ասել է Զայցևը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման միջոցով։ Բացի այդ, Մոսկվան աջակցում է կողմերին խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: