հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը

Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանն աջակցելու հարցում:

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

«ԵԱՀԿ-ն օգտակար դերակատարություն ունի մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների աջակցման գործում և Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցով Ժնևյան քննարկումների համանախագահներից մեկն է: Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականանա խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ կայացած ձևաչափերի շրջանակում՝ հակամարտության կողմերի անմիջական մասնակցությամբ և հաշվի առնելով նրանց շահերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարը մասնակցելու է առաջիկայում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որի ժամանակ նախատեսվում է ննարկել ԼՂ հակամարտության կարգավորումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: