ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները»,– ասված է հաղորդագրության մեջ: