ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ռազմավարի պուրակ»՝ սեփական վախերի փաստավավերագրում. «Հայաստանի Հանրապետություն»

«Ռազմավարի պուրակ»՝ սեփական վախերի փաստավավերագրում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը Ալիեւի երկու գերնպատակի սպասարկմանն է ուղղված: Վերջինս դրանով փորձում է առաջին հերթին իրեն, այնուհետեւ իր 100-ամյա պետության քաղաքացիներին ներշնչել, որ արցախյան պատերազմում Ադրբեջանն է հաղթել: Իրականում տվյալ պատերազմում այդ պետությունն ապահովել է միայն կենդանի ուժի եւ զինտեխնիկայի սեփական կորուստները, որոնք բազմապատիկ ավելի են պաշտոնական ներկայացված թվերից:

Ադրբեջանը պատերազմի ելքի հետ մեծ հաշվով կապ չունի, այն ապահովել է Թուրքիան՝ վերջինիս դաշնակից այլ պետությունների եւ ջիհադիստ ծայրահեղական զինյալների հետ միասին: Ալիեւը սա լավ գիտի եւ հիմա նման միջոցառումներով  փորձում է «հաղթանակի» զգացումը պարտադրել Ադրբեջանի հանրությանը: Մյուս կողմից էլ՝ «հաղթանակի» մասին  պարբերական շոուներով Ալիեւն իրականում ի ցույց է դնում սեփական վախերը, որոնք ունի իր ռեժիմի պահպանման ու Արցախի հարցում, եւ պետք է փաստել, որ դրանք այս դեպքում հիմնավոր են ու արդարացված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: