ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը. Զաս

Ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը. Զաս

Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմական բաղադրիչի ուժեղացման խիստ կարիք ունի, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և  Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը», - ընդգծեց նա։

Զասի խոսքով՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում են մի շարք մարտավարական և մարտավարական-հատուկ վարժանքներ անցկացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ՝ խաղաղապահության, ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային և արտակարգ իրավիճակների արձագանքման տարրերով։

  • Կիսվել: