հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռազմական դրությունը միայն իշխանության կառավարման ժամանակի երկարաձգում է. Աբովյան

Ռազմական դրությունը միայն իշխանության կառավարման ժամանակի երկարաձգում է. Աբովյան

Այսօր ռազմական դրությունը միայն ու միայն իշխանության կառավարման ժամանակի երկարաձգում է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն առարկությունները, որոնք ներկայացրեցին գերատեսչությունները և իշխող ուժի ներկայացուցիչները, շատ հանգիստ ու հեշտ կարգավորվում են Կառավարության որոշումներով և կարող են պահպանվել:

Պատգամավորը նշեց, որ այլևս չի վստահում որևէ փաստարկի, որը հնչեցնում է իշխանական թևը: Աբովյանն ասաց, որ Հայաստանում վերջապես պետք է ձևավորվի հետևանքների ինստիտուտ:

«Չի կարող վարչապետ Փաշինյանը կառավարել երկիրը, երբ իր անփառունակ, անգրագետ, անիմաստ կառավարման պատճառով մենք այսօր հասել ենք այս խայտառակ իրավիճակին: Ինչի մասին խոսվում էր 2.5 տարվա ընթացքում, այդ բոլոր թեզերը տրաքել են: Ինչ հպարտ քաղաքացի, ինչ տնտեսական հեղափոխություն, մի հատ դոլարի կուրս նայեք, խոսվում էր արտաքին ուժեղ քաղաքականության մասին, պռավալ՝ բոլոր ֆրոնտներով»,- նշեց Աբովյանը:

  • Կիսվել: