չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է. Human Rights Watch

Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Գիորգի Գոգիան իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման հետևանքով Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Նոյեմբերի 16-ի մարտերից հետո Ադրբեջանն առնվազն 13 հայ զինծառայողի է գերեվարել, և սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը վերաբերվում գերեվարվածների հանդեպ։ Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է՛՛։

Գոգիան նաև նշել է, որ ՛՛ըստ Ժնևի կոնվենցիայի՝ ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն մարտական գործողություններից հետո՛՛։

Իրավապաշտպանը պահանջել է, որ Ադրբեջանը հարգի գերիներին խոշտանգելու և նվաստացնելու արգելքը:

 

  • Կիսվել: