կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին. Արայիկ Հարությունյանը փակագծեր չբացեց

Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին. Արայիկ Հարությունյանը փակագծեր չբացեց

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին։

«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել։ Միայն Խաղաղության պայմանագրում լուրջ առաջընթացի դեպքում կարելի է դիտարկել ՀՀ-ի մասնակցությունը COP29-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք նախապայման է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետև, ըստ նրա, ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում։

  • Կիսվել: