ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացը

Րաֆֆի Հովհաննիսյանը եվրոպական համաժողովում ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մայիսի 30-ից հունիսի 1-ը Ռոթերդամում տեղի ունեցած՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում, ապաեւ կուսակցության համագումարի լիագումար նիստում:

«Ժառանգությունից»  հայտնում են, որ դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության անդամներին, Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ներքին, տարածաշրջանային եւ միջազգային ընթացիկ մարտահրավերները ու դրանց վերաբերյալ եվրոպական կառույցների հակասական հետագիծը: Նա անդրադարձել է Ուկրաինայի լայնածավալ ողբերգությանը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ձեռնարկած 44-օրյա զավթողական պատերազմի ծանր հետեւանքներին եւ հետպատերազմական սրացումներին, որոնք շարունակաբար գեներացվում են Ադրբեջանի կողմից, ինչպեսեւ մատնանշել է վերջին ժամանակներս Հայաստանում ժողովրդավարության ցավալի հետընթացը։

Նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ եւ տեղեկատվության փոխանակումներ է ունեցել երկարամյա գործընկերների հետ, այդ թվում՝ մեկ գործող նախագահի, երկու վարչապետի, երեք արտգործնախարարի, ընդդիմադիր ու կուսակցական մի շարք առաջնորդների հետ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարների, անդամների ու ԵԺԿ նորընտիր նախագահ Մանֆրեդ Վեբերի հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համագումարում ներկայացնում էր պարոն Արմեն Աշոտյանը։

  • Կիսվել: