կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռադիո Sputnik-ի ղեկավարն ափսոսանք է հայտնել արմատական արտահայտությունների համար. Վիշինսկու նամակը՝ ՀՌՀ նախագահին

Ռադիո Sputnik-ի ղեկավարն ափսոսանք է հայտնել արմատական արտահայտությունների համար. Վիշինսկու նամակը՝ ՀՌՀ նախագահին

Ռուսաստանի և Հայաստանի լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատվություն են կրում երկու երկրների միջև բարեկամության և դաշնակցային հարաբերությունների մթնոլորտի պահպանման համար: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին ուղղված՝ Ռադիո Sputnik-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկու նամակում, գրում է radiosputnik.ru-ն:

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարին ուղղված նամակում Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ ավելի վաղ՝ 2023 թվականի աշնանը, կայանի եթերում ՛՛հնչել են արմատական արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են Ռադիո ՛՛Sputnik՛՛-ի խմբագրական քաղաքականությանը՛՛։

Կայանի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ ՛՛Sputnik՛՛ ռադիոն որպես իր առաքելություն է տեսնում արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ որպես ուժեղ և բարեկամ տերության արդար կերպարը՝ բարի մտադրություններով: ՛՛Հենց այս իմաստով էլ մենք ծրագրում ենք մեր հետագա հեռարձակումը՝ հասկանալով, որ մեր երկրներում լրագրողներն ու հասարակական գործիչները պատասխանատու են բարեկամության մթնոլորտի և Ռուսաստանի ու Հայաստանի դաշնակցային հարաբերությունների բովանդակության համար՛՛,-ասված է նամակում:

Մինչդեռ, նշել է Վիշինսկին, ՛՛Հայաստանի մեդիա տարածքում Ռուսաստանի եւ նրա ղեկավարության նկատմամբ, մեղմ ասած, ոչ կոռեկտության օրինակները նույնպես այնքան էլ քիչ չեն՛՛: Ռադիո ՛՛Sputnik՛՛-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ ՛՛հարյուր հազարավոր հայերի մոտ, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիատարածքը ամենօրյա հետաքրքրության առարկա է, նման բաները չեն կարող դժգոհություն չառաջացնել՛՛:

՛՛Սպուտնիկ՛՛ ռադիոյի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ իր նամակով սպառվել է եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով առաջացած տհաճությունը: ՛՛Հուսով եմ, որ ՛՛Տոսպա՛՛ ռադիոյի հետ մեր աշխատանքի շարունակությունը ռուս-հայկական արդյունավետ համագործակցության օրինակ կլինի՛՛,-եզրափակել է նա:

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին 30 օրով կասեցրել Է Sputnik Արմենիա ռադիոյի վերահեռարձակող ՛՛Տոսպա՛՛ ռադիոընկերության լիցենզիան: Պատճառը ՛՛Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ՛՛ ուղիղ եթերի հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի հասցեին հնչած կտրուկ արտահայտություններն են:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: