կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կարծում եմ՝ մի օր Երևանը կզղջա դրա համար. Պետդումայի ներկայացուցիչը՝ ՀՌՀ-ի որոշման մասին

Կարծում եմ՝ մի օր Երևանը կզղջա դրա համար. Պետդումայի ներկայացուցիչը՝ ՀՌՀ-ի որոշման մասին

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան ՌՏ-ի հետ զրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ հայկական կարգավորիչը 30 օրով դադարեցրել է Sputnik Արմենիա ռադիոյի հեռարձակողի աշխատանքը։

Պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում պաշտոնական Երևանը ՛՛մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկում ռուսական կառույցների նկատմամբ՛՛:

՛՛Պաշտոնական հայտարարություններ է անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը, Ինչպես, օրինակ, Ղարաբաղի պարագայում։ Ես կարծում եմ, որ դա Փաշինյանի սխալն է... Եվ որոշ կառույցների հետ խաղալու փորձեր, որոնք անբարյացակամ են Ռուսաստանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ մի օր Երեւանը կզղջա դրա համար՛՛,-ասել է Չեպան։

Խորհրդարանականը այդ քայլն անվանել է ՛՛գրաքննության դրսեւորում՛՛՛։

՛՛(Դա արվում է-RT), որպեսզի նվազագույն տեղեկատվությունը հասնի քաղաքացիներին, և տեղեկատվությունը խեղաթյուրվի, որպեսզի խուսափեն Հայաստանում կուտակվող դժգոհություններից՛՛,-եզրափակել է RT-ի զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 30 օրով դադարեցրել Է Sputnik Արմենիա ռադիոյի հեռարձակող ՛՛Տոսպա՛՛ ընկերության գործունեությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: