կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռացիոնալ մտածող յուրաքանչյուր հասարակություն միշտ պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ գտնելու համար. Միրզոյան

Ռացիոնալ մտածող յուրաքանչյուր հասարակություն միշտ պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ գտնելու համար. Միրզոյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարը պատասխանել է նոր դաշնակիցների փնտրտուքի վերաբերյալ հարցին և վստահեցրել, որ ռացիոնալ մտածող յուրաքանչյուր հասարակություն միշտ պետք է ջանքեր գործադրի նոր դաշնակիցներ գտնելու համար։

Միրզոյանի խոսքով՝ մեզ համար սա ուղղակի պահանջ է 2020 թվականի պատերազմի ողբերգությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ բախվեցինք դաշնակիցների կողմից աջակցության մեխանիզմների անգործության իրավիճակին, համենայն դեպս մեր սպասելիքները չարդարացան։

՛՛Բնականաբար, մենք սկսեցինք նոր դաշնակիցներ փնտրել, առաջին հերթին՝ անվտանգության ոլորտում խնդիրները լուծելու համար՛՛,- ասաց նախարարը՝ միաժամանակ հերքելով անվտանգության այլ համակարգերին վերաբերող փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկությունը։

Նա նաև հիշեցրեց մեխանիզմների ներդրումը, որոնք բարձրացրել են սահմանին անվտանգության մակարդակը՝ ի դեմս ԵՄ առաքելության։ Նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ գործընկերների հայտարարություններին։

՛՛Մեզ համար չափազանց կարևոր են տարածաշրջանում նոր սահմաններ գծելու փորձերի դեմ հայտարարությունները՛՛,-ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: