ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քութայիսում ցուցարարները պահանջում են խզել ՀԷԿ-ի կառուցման՝ թուրքական ընկերության հետ պայմանագիրը

Քութայիսում ցուցարարները պահանջում են խզել ՀԷԿ-ի կառուցման՝ թուրքական ընկերության հետ պայմանագիրը

Քութայիսի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիա՝ ՀԷԿ-ի շինարարությունը դադարեցնելու եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականի պահանջներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել Է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

«Մեր գլխավոր պահանջը կառավարության որոշումը չեղյալ հայտարարելն է, որը նախատեսում է Ռիոնիի հովտի փոխանցումը օտարերկրյա ներդրողին։  Երկրորդ պահանջը «Էնկա» ընկերության հետ պայմանագիրը լուծելն է։  Երրորդ՝ 2015 թվականից տրված բոլոր փաստաթղթերը պետք է չեղյալ համարվեն, եւ, վերջապես, էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան պետք է հրաժարական տա»,- հանրահավաքում ելույթի ժամանակ ասել է ակցիայի կազմակերպիչ Վառլամ Գոլետիանին՝ հավելելով, որ հավաքվածների մի մասը պատրաստվում է գիշերել քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված վրաններում:

Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ էկոնոմիկայի նախարարի հետ կայացած բանակցությունները արդյունք չեն տվել, ինչի պատճառով նրանք կշարունակեն բողոքի ակցիաները:

  • Կիսվել: