երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քրիստոսի Հարության ավետիսը թող զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները․ Արմեն Սարգսյան

Քրիստոսի Հարության ավետիսը թող զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները․ Արմեն Սարգսյան

Այսօր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է՝ Սուրբ Զատիկը: Աստծո Միածին Որդին հարություն առավ՝ վկայելու, որ լույսն ու բարին ուժեղ են չարից ու խավարից: Այս մասին ասված է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

«Վառ պահենք մեր սրտերում աստվածային սիրո լույսը:

Քրիստոսի Հարության ավետիսը թող հույս ու հավատ, հաշտություն ու համերաշխություն բերի մեզ, զորություն ու ոգու ամրություն տա՝ հաղթահարելու բարդ հոգեվիճակներն ու մարտահրավերները։

Թող  մեր երկրի առավոտները միշտ բացվեն խաղաղությամբ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշել է նա։

  • Կիսվել: