շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 68, դեմ՝ 0։

Ըստ օրենքի՝ Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է քվեարկությունից անմիջապես հետո։

«Ստանձնելով ՄԻՊ պաշտոնը՝ երդվում եմ․ հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները։ Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»,- ասաց Գրիգորյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: