շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Քրեական գործ՝ հավատքի դեմ․ ինչպես են կասեցնում եկեղեցու ժողովը. Մարուքյան

Քրեական գործ՝ հավատքի դեմ․ ինչպես են կասեցնում եկեղեցու ժողովը. Մարուքյան

Չի կարող դատարանը որոշել՝ ով է եպիսկոպոս, ով չէ։ Նման կարծիք է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Կարո՞ղ է որեւէ քաղաքացի դիմել դատարան եւ պնդել, որ դատարանը պետք է իրեն ճանաչի եպիսկոպոս կամ կաթողիկոս, այսինքն կարգավիճակ տա տվյալ քաղաքացուն դատարանը։ Կամ կարո՞ղ է դատարանը մեկին նշանակել «Եհովա վկաների» հովիվ։ Իհարկե ոչ ու հիմա Քննչական կոմիտեն հանցագործություն է անում, այդ քննիչներն ապագայում ցուցմունք են տալու, որ իրենց զանգել են վարչապետի աշխատակազմից կամ որեւէ այլ տեղից ու նման պահանջ ներկայացրել։ Կա այս ամենի աբսուրդը նաեւ. Ինչպե՞ս կարող է անձը դիմել դատարան ու ասել՝ ինչ հետ ճանաչեք եպիսկոպոս։ Ավելին, ուխտը դրժած բոլոր անձանց էլ պետք է կարգալույծ անեն ու զրկեն պաշտոններից։ Առհասարակ, ամեն ինչ անում են, որ Ավստրիայում նախաձեսված Եպիսկոպոսաց ժողովը տապալվի, պարզ է չէ՞, որ Վեհափառ Հայրապետին էլ են ներգրավվելու այս քրեական վարույթով եւ արգելեն երկրից բացակայել»,– ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ առաջիկա ընտրություններով քաղաքացիները հնարավորություն ունեն կանգնեցնելու այս ապօրինությունները։

  • Կիսվել: