հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել

ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է՝ ՔՊ-ն հետևողական է լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել։

«2018 թվականի հեղափոխությունն ունեցել է կոնկրետ լիդեր և թիմ, որին հետևել է ավագանու ընտրությունները: Հեղափոխություն արած քաղաքական թիմը որոշել է հեղափոխությանն աջակցած անձնավորությանը, թիմակցին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու: Սխալ են այն պնդումները, թե Երևանի 2018 թվականի ընտրության բարձր արդյունքները պայմանավորված են տվյալ անձով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նախընտրական շտաբը հետևողական են լինելու, որ քաղաքացիներն արդար և թափանցիկ ընտրություն կարողանան կատարել և ցանկացած ապօրինի փորձին հետևելու է ինչպես իրավական, այնպես է քաղաքական հետևանք»,- Facebook-ում գրել է նա։

  • Կիսվել: