շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«ՔՊ-ն ձեզ վերբովկա արե՞լ է». լրագրողը՝ «Հանրային ձայն»-ի խմբակցության ղեկավարին

«ՔՊ-ն ձեզ վերբովկա արե՞լ է». լրագրողը՝ «Հանրային ձայն»-ի խմբակցության ղեկավարին

Ձեզ թվում է, որ ինչ-որ մեկը կարա ինձ ճնշի՞. Կամ քննչականը, կամ ինչ-որ մեկը. ես տենց դեմք ունե՞մ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն կանչել են Քննչական կոմիտե, արդյոք իր նկատմամբ ճնշումներ եղել են, որպեսզի ինքը գա, մասնակցի ավագանու նիստին եւ քվորում դրանով ապահովվի:

Դիտարկմանը, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը կոչ էր արել բոյկոտել ավագանու նիստը, ինչն ինքը չի արել, եւ հիմա Վարդան Ղուկասյանը հայհոյում է իրեն, Վահան Ավագյանն ասաց. «Վարդան Ղուկասյանն իրենց կուսակցության ղեկավարը չի: Հայհոյում է, որովհեռտեւ մեր գաղափարները չհամընկան: Ես նախկինների ու ներկաների դեմ եմ»:

Հարցին՝ ՔՊ-ն ձեզ «վերբովկա» չի արե՞լ, նա արձագանքեց. «Ինչի՞ համար: Որ կարմիր գծերը կիրակի օրը անվճար լինե՞ն: Դրա համար մեզ պետք է «վերբովկա» անե՞ր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է Երեւանի ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու մասին հարցն է:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ավագանու հետեւյալ անդամներին.

Նարինե Հայրապետյան («Մայր Հայաստան»)

Հայկ Մարության  («Ազգային առաջընթաց»)

Սոննա Աղեկյան («Մայր Հայաստան»)

Գևորգ Ստեփանյան («Մայր Հայաստան»)

Զարուհի Փոստանջյան («Մայր Հայաստան»)

Այս պահին արդեն Նաիրնե Հայրապետյանի եւ Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են: Մյուսների հարցը դեռ քննարկվում է:

Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար պետք է առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան ունի 32 ձայն:  Այսօրվա նիստին իշխող կոալիցիայից բացի մասնակցեցին նաեւ «Հանրային ձայն» խմբակցության երկու անդամներ, ինչը թույլ տվեց, որ նիստը կայանա:

Ավելի ուշ նիստին ներկայացան «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:

  • Կիսվել: