երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՊ-ն չէր, չէ՞, 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. Ռուբինյան

ՔՊ-ն չէր, չէ՞, 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. Ռուբինյան

Թվում է, թե պարզ հարց է, դուք գնացիք հասաք այլ թեմանների, որոնք ընդհանրապես այս թեմայի հետ կապ չունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Անդրադառնալով այդ թեմաներին, ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի առաջին հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը:

ՔՊ-ն չէր չէ՞ 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը, բայց դրա մասին չի խոսակցությունը: Հայաստան բառի հետ ինչ խնդիր ունեք:

Ես այսպես եմ մտածում՝ հայ ժողովրդի պատմությունը, պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը և գաղափարը, և տարբեր կետերում վերագտել է այդ պետականությունը, և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք բոլորս ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում, խնդիրը որն է:

Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայաստանում, մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա, դուք եք հակադրում ժողովրդին պետությանը»,- ասել է պատգամավորը:

 

 

  • Կիսվել: