երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ՔՊ-ն այսօր խմբակցության նիստ կանի

ՔՊ-ն այսօր խմբակցության նիստ կանի

ՔՊ-ն այսօր խմբակցության նիստ կանի։ Նիստին կքննարկեն վաղվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերը: 

Նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը պետք է ներկայացվի: Վարչապետն անձամբ պետք է գա խորհրդարան, ներկայացնի կառավարության ծրագրի ողջ կատարողականը, ինչպես նաեւ պատասխանի պատգամավորների հարցերին:

Նախարարներից մի քանիսը եւս անհրաժեշտության դեպքում կանդրադառնան իրենց ոլորտներին, կներկայացնեն ոլորտի առաջնահերթությունները, խնդիրները, այնուհետեւ նրանք եւս կպատասխանեն պատգամավորների հարցերին:

  • Կիսվել: