երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՔՊ խոսնակը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Արշակյանի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքից

ՔՊ խոսնակը մանրամասներ է ներկայացրել Հակոբ Արշակյանի մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է Հակոբ Արշակյանի մասնակցությմաբ ծեծկռտուքի դեպքին, մասնավորապես, նշելով․

«Երեկ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցած միջադեպի կապակցությամբ հարկ եմ համարում ներկայացնել ամբողջ տեղի ունեցածը․

ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է ԲՈԼՈՐ քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։

10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի ՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության։ Միջադեպի արդյունքում 10 երիտասարդներից ոմանք հայտնվել են հիվանդանոցում։ ՔՊ անդամներից ՈՉ ՈՔ վնասվածք չի ստացել, հիվանդանոց չի տեղափոխվել։ Միջադեպից անմիջապես հետո նրանք շարունակել են քարոզարշավը բնականոն հունով»։

Նշենք, հունիսի 9-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ իրականացրել են քարոզարշավ, որտեղ վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Փաստի առթիվ  ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով (նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը) հարուցվել է քրեական գործ եւ հանձնվել է քննչական բաժին նախաքննության։

  • Կիսվել: