ՔՊ-ի վարկանիշը ռեկորդային նվազագույնի է հասել․ հարցումների արդյունքներ
Եվս մեկ հետաքրքրական փոփոխություն կա, որ «ԴՕԿ» կուսակցությունը 6,8% գրանցելով՝ անցել է «Հայաստան» դաշինքին, որը գրանցել է 6,5%: Եթե հիշում եք, նրանց դիրքերը նախորդ հետազոտություններում հակառակ էին և «Հայաստան» դաշինքը ավելի առաջ է, քան այդ կուսակցությունը»,- ասաց նա։
Նավասարդյանը ներկայացրեց նաև մյուս կուսակցությունների արդյունքները:
«Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2,4% է գրանցել, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3%, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,8%, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 0,9%, Սրբազան պայքարի մասին նշել է 0,5% -ը, «Ազգային ժողովրդական բևեռ»՝ 0,2%, «Քրիստոնեաժողովրդական» կուսակցություն՝ 0,1%, «Արդար Հայաստան» կուսակցություն՝ 0,1%, այլ՝ նշել են 1,1%-ը, ոչ մեկին նշել են 13,3%-ը, հրաժարվել են այս հարցին պատասխանել 10,2%-ը, դժվարանում են պատասխանել՝ 15,4% և 27%ը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին»,- ասաց Նավասադրյանը: