կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՔՊ-ի հանրահավաքն ավարտվեց «Երևան դարձած իմ Էրուբունի» երգով

ՔՊ-ի հանրահավաքն ավարտվեց «Երևան դարձած իմ Էրուբունի» երգով

Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի կազմակերպած հանրահավաքի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բոլորով միասին երգել «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը:

Նա ասաց. «Էկրաններին երեւալու է տեքստը, մեր գործընկեր, օպերային երգիչ Արման Լազարյանը ոչ թե կերգի, այլ կօգնի, որ բոլորով երգենք, եւ գաղափար կա՝ դա ուղեկցել բջջային հեռախոսների լույսերով: Պետք է այնպես կատարենք այդ երգը, որ բոլորով բավարարված զգանք: Եթե լավ չստացվեց, պետք է երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ փորձենք, դրա համար առաջարկում եմ ռացիոնալ օգտագործել ժամանակը եւ հատկապես վերջին շարքերում կանգնածները ակտիվ մասնակցեն»:

Երգից հետո ՔՊ-ի հանրահավաքն ավարտվեց:

  • Կիսվել: