ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔՊ-ի եւ Հայկ Մարությանի միջեւ եղել է միջնորդավորված  պայմանավորվածություն․ Ընդդիմադիր պատգամավոր

ՔՊ-ի եւ Հայկ Մարությանի միջեւ եղել է միջնորդավորված  պայմանավորվածություն․ Ընդդիմադիր պատգամավոր

ՏԻՄ ընտրություններից հետո համայնքներում ակնհայտորեն քաղաքական ռեպրեսիաներ են սկսվել բոլոր այն թեկնածուների եւ ընտրված ավագանու անդամների նկատմամբ, որոնք մերժում են ՔՊ-ի հետ ցանկացած համագործակցություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Բոլոր այն համայնքներում, որտեղ 50 + չի հավաքել ՔՊ-ն, բոլոր այդ համայնքներում ավագանու անդամների նկատմամբ ճնշումներ են: Եվ զարմանալի զուգադիպությամբ բոլոր տեսակի քրեական գործերի հարուցումը հիշել են հիմա, քրգործեր են հրոցւում ավագանու անդամների, համայնքապետի պոտենցիալ թեկնածուների նկատմամբ այն բանից հետո, երբ հայտնի  դառնում, որ այդ մարդը պետք է դառնա համայնքի ղեկավար: Վերջին դեպքը Վանաձորն է, որտեղ քաղաքապետի պոտենցիալ թեկնածուին ձերբակալել են եւ չի բացառվում, որ 2 ամսով կալանավորեն, եթե այս եպս շարունակվի:Քիչ առաջ կարդացի, որ նրանց ցուցակի երկրորդ համարին են պատրաստովւմ ձերբակալել: Դա նշանակում է, որ ամեն ինչ արվում է, որ ՔՊ-ի հետ ձայները նույնականանան: Հիշենք, որ Վարդենիսում քաղաքապետի թեկնածուն կալանավորված է, մյուս թեկնածուի կնոջը գիշերով բերման ենթարկեցին, քրգործ են հարուցել նրա նկատմամբ: Այսինքն ակնհայտ է, որ այն, ինչ մերժում էր այս իշխանությունը, հերթով իրականացնում է շատ ավելի վատ դրսեւորումներով»»,-ասաց Թովմասյանը:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի շուրջ զարգացումներին, Թովմասյանն ասաց, որ իր տեղեկություններով ՔՊ-ի եւ Հայկ Մարությանի միջեւ եղել է միջնորդավորված  պայմանավորվածություն, որ մինչեւ դեկտեմբեր ՔՊ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, եւ դրանից հետո նա պետք է հեռանա. «Կարծես թե ինչ-որ բան այն չէ այդ պայմանավորվածության մեջ, որովհետեւ ըստ ԱԺ կուլիսներում պտտվող տեղեկությունների դա տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի ու Հայկ Մարությանի միջեւ, բայց ըստ երեւույթին ինչ-որ բան խախտվել է եւ ՔՊ-ն սկսեց ռեպրեսիաներ նաեւ քաղաքապետի նկատմամբ»:

Նա հիշեցրեց, որ Հայկ Մարությանը սեւ-սպիտակի գաղափարը քաղաքականություն բերողն է՝ հավելելով, որ իր համար անընդունելի է, որ հիմա փորձում են հերոսացնել նրան. «Իշխող ուժն ունի հստակ նպատակ, ով իրեն չի ենթարկվում, այնպես ինչպես իրենք են պատկերացնում, կամ հլու-հնազանդ չէ, պետք է հեռանա: Սա դարձել է իշխող ուժի համար գործողության առանցք: Իհարկե, ընդդիմությունը որեւէ ձեւով կարտահատի իր մերժողական վերաբերմունքը իշխանության այս պահվածքի համար, բայց ես Հայկ Մարությանի նկրով շապիկ չեմ հագնի»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: