երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՔՊ-ի երթը հասավ քաղաքապետրան. հանրահավաքը մեկնարկեց (ուղիղ)

ՔՊ-ի երթը հասավ քաղաքապետրան. հանրահավաքը մեկնարկեց (ուղիղ)

ՔՊ-ի երթը, որը սկիզբ էր առել Էրեբունի թանգարանի մոտից, երկու ժամ անց հասավ Երեւանի քաղաքապետարանի մոտ, որտեղ մեկնարկել է հանրհավաքը:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը ամփոփում է երթ-հանրահավաքով, որին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երթին մասնակցում է նրա տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր՝ Մարիամի հետ, որոշ ժամանակ անց երթին միացավ նաեւ Աշոտ Փաշինյանը: Երթին մասնակցում է ՔՊ ամբողջ վարչությունը, նախարարներ, ՔՊ–ական պատգամավորներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եկել են իրենց կանանց ու երեխաների հետ:

  • Կիսվել: