շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՔՊ-ի դիլիջանյան հավաքույթն ավարտվել է ծեծկռտուքով

ՔՊ-ի դիլիջանյան հավաքույթն ավարտվել է ծեծկռտուքով

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծով:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել:

Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում:

Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:

  • Կիսվել: