ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՔՊ գրասենյակում չեն տեղավորվում․ «Հրապարակ»

ՔՊ գրասենյակում չեն տեղավորվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն Արմավիրում ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց․ «Նիստին մասնակցել են կուսակցության Արմավիրի մարզի տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, համայնքապետեր, պատգամավորներ եւ կուսակցության վարչության անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղենիշային ելույթով»։

Նախաձեռնող խումբը կամ, այլ կերպ ասած՝ կուսակցական ակտիվը, ինչպես հայտնի է, ամեն հինգշաբթի հավաքվում է ՔՊ երեւանյան գրասենյակում եւ քննարկում տարբեր հարցեր: Այս անգամ Փաշինյանը որոշել է խախտել ավանդույթը այն պատճառաբանությամբ, թե ինքը դժգոհություններ է ստացել մարզերի կուսակցականներից, թե իբր մինչ ուզում են գրանցվել նախաձեռնող խմբի նիստերին մասնակցելու համար, տեղերը լրացած են լինում:

Բանն այն է, որ ՔՊ գրասենյակի դահլիճը սահմանափակ է, եւ մի քանի տասնյակ մարդ է միայն մասնակցում կուսակցական հավաքներին, ուստի Փաշինյանը որոշել է ինքն այցելել մարզեր եւ հանդիպել տեղի կուսակցականների հետ, լսել նրանց խնդիրները։

Իրականում, մեր աղբյուրների փոխանցմամբ՝  ֆորմատի փոփոխության ավելի ծանրակշիռ պատճառներ կան, բացի տեղի խնդիրներին ծանոթանալը, նա փորձում է մարզերում տրամադրությունները ստուգել եւ կողմնորոշվել իր վարկանիշի ու դիրքի ամրության հարցում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: