ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔՊ անդամների համար 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի խելքի գան. Իշխան Սաղաթելյան

ՔՊ անդամների համար 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի խելքի գան. Իշխան Սաղաթելյան

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել երկրի կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր ԱԺ արտահերթ նիստ էին հրավիրել։ Նիստի ժամանակ գրանցվեց 33 պատգամավոր, ոի արդյւոնքում քվորում չեղավ, և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցման համար կա 4 ժամ։

Սաղաթելյանն իր խոսքում նշեց․ «ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, դեռ 4 ժամ ԱԺ նիստը բաց է, և 4 ժամ դեռ հնարավորություն կա, որպեսզի իրենք խելքի գան և գան խորհրդարան, որ տեղի ունենա այդ շատ կարևոր նիստը»։

Նա նշեց, թե այս պահին ընդդամադիր պատգամավորները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ կարճ հանրահավաք տեղի կունենա։

 

  • Կիսվել: