հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՔՊ-ականները հույս ունեն, որ ՀԱՊԿ հարցը չի դրվի

ՔՊ-ականները հույս ունեն, որ ՀԱՊԿ հարցը չի դրվի

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ հարցին՝ Հայաստանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, թե Ռուսաստանն առաջարկի օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմը։

«Այս պահին նման հարց չի քննարկվում, հետևաբար, դիրքորոշում հայտնել հիպոթետիկ գոյություն չունեցող օրակարգի մասին, չեմ կարող։ Եթե կոնկրետ իրավիճակ լինի, ըստ հիմնավորվածության ու իրավիճակի, կարծում եմ, հարցը կքննարկվի»,- ասաց Աղաջանյանը։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց․ «Այստեղ կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը։ Իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»:

  • Կիսվել: